Դեռևս 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը մեր վստահորդի նկատմամբ Հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:
Համաձայն չլինելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշման հետ՝ փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Գայանե Պապոյանի կողմից այն բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան և 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքը բավարարվել էր դատավոր Ա.Բեկթաշյանի կողմից, բեկանվեր էր Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի որոշումը և մերժվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք:
Շուրջ երկու տարի տևած քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն այս տարվա սեպտեմբերի 15-ի որոշմամբ մերժեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, օրինական ուժի մեջ թողնելով պաշտպաններ՝ Արսեն Սարդարյանի և Գայանե Պապոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի արդյունքում կայացված Վերաքննիչ դատարանի որոշումը՝ տալով արժեքավոր և նախադեպային նշանակության որորշում: (Տես՝ թիվ 48/10.06.2021 որոշումը հետևյալ հղումով՝ https://www.cassationcourt.am/decisions/ )