Մենք մատուցում ենք բարձրորակ իրավաբանական ծառայություններ իրավունքի տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Փորձառու և հմուտ փաստաբաններ՝ մասնագիտացված՝ քրեական, քաղաքացիական, վարչական և իրավունքի այլ ոլորտներում, կտրամադրեն Ձեզ անհրաժեշտ իրավաբանական աջակցություն Ձեր խնդրի կարգավորման համար:
Ընկերությունը տրամադրում է նաև իրավաբանական և հաշվապահական համալիր ծառայություններ /բիզնեսի կորպորատիվ սպասարկում/ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց համար: Հարուստ փորձառություն ունեցող, Երևան քաղաքում ճանաչված, հմուտ փաստաբանների և հաշվապահների խումբ կաշխատի Ձեր բիզնեսի համար:
Իրավաբանական և հաշվապահական ծառայությունները մատուցվում են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով:
Ձեր գործի մանրամասները և առանձնահատկությունները հասկանալուց հետո, Ձեզ կներկայացվի մեր ծառայությունների հստակ արժեքը: Միայն ծառայությունների արժեքի շուրջ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Դուք կունենաք մեր ծառայությունների դիմաց վճարելու պարտավորություն:
Խորհրդատվություն ստանալու կամ այցելության ժամ պայմանավորվելու համար զանգահարեք մեզ +374 33 374 375 հեռախոսահամարով, Դուք կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարին նաև Viber, WhatsApp, Signal հավելվածներով: