Գերմանական միջազգային համագործակցության ընկերության Հայաստանյան գրասենյակը ՀՀ-ում տուրիզմի զարգացման նպատակով ծրագրերի համար գումար էր հատկացրել հայկական ընկերությանը, սակայն վերջինս ստանալով հատկացված գումարը, պատշաճ չի կատարել իր պարտավորությունները և չի իրականացրել իր կողմից ստանձնված աշխատանքները: Մեր գրասենյակի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան՝ հայկական ընկերությանը տրամադրված գումարը բռնագանձելու պահանջով:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ներկայացված հայցադիմումը, 2024թ. դեկտեմբերի 12-ին ամբողջությամբ բավարարել է այն /քաղաքացիական գործ թիվ ՇԴ/5390/02/22/: