ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արաբկիր թաղապետարանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնող, ծանր հանցագործության մեջ մեղադրվող (առանձնապես խոշոր չափերի խարդախության) մեր վստահորդ Հ.Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը:
Շնորհակալ ենք դատավոր Սուրեն Խաչատրյանին օրինակելի դատավարություն իրականացնելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար: