+(374) 33 374 375

Խորհրդատու Վիգեն Մալխասյան

%title%

Հրավիրյալ խորհրդատու

Վիգեն Մալխասյանը «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունում հանդիսանում է ֆինանսական, առևտրային և իրավաբանական հարցերով հրավիրյալ խորհրդատու:

Մասնագիտացված է բիզնեսի ռազմավարական պլանավորում, ձեռնարկությունների բիզնես գործընթացների օպտիմալացում և կառավարում, ֆինանսական պլանավորում, ճգնաժամային կառավարում, ծրագրի/ պրոյեկտ կառավարում, միջազգային և տեղական առևտրային գործարքներ, միջազգային մուլտիմոդալ բեռնափոխադրումներ, ներմուծման և արտահանման գործընթացների և մաքսազերծման օպտիմալացում, կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, որակի կառավարում, ընդհանուր որակի կառավարում- ձեռնարկության կառավարման ասպեկտը որպես ամբողջություն:

Վիգեն Մալխասյանը 1999թ. մինչև 2024թ. աշխատել է «ՌՈՒՍԱԼ Արմենալ» ՓԲԸ, զբաղեցրել է տարբեր տնտեսական կարևորություն ունեցող հաստիքներ, այդ թվում՝ մատակարարման բաժնի պետ, Կոմերցիոն տնօրեն և այլն:

Վիգեն Մալխասյանը 2009թ.-ին ավարտել է Ռուս – Հայկական/Սլավոնական/ համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի աստիճան:

Մինչ այդ ավարտել է Ռուս – Հայկական/Սլավոնական/ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի մասագիտությամբ դիպլոմ:

Մասնակցել է <<Սկոլկովո>> կառավարման դպրոցի մասնագիտական դասընթացների Մոսկվա քաղաքում, ստացել համապատասխան վկայական: Մասնակցել է է Ռիսկերի կառավարման ծրագրի վկայագիր (Global Association of Risk Professionals) մասնագիտական դասընթացների, ստացել համապատասխան վկայական:

Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: