Մեր փաստաբանական գրասենյակը հաշվապահական ծառայություններ է մատուցում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց համար:
Ընդ որում, մշտական հաշվապահական սպասարկում է առաջարկվում ինչպես բաց և փակ բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և արտադրական կոոպերատիվների համար, այնպես էլ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների համար: Բիզնեսի հաշվապահական սպասարկման շրջանակներում, մասնավորապես, մատուցվում են հետևյալ ծառայությունները`
- Կազմակերպության գրանցում, խորհրդատվություն հարկատեսակի ընտրության հարցում, հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին, հարկերի վճարման վերահսկում, աշխատավարձերի հաշվվում և վճարման գործընթացի կազմակերպում։
- Ներմուծման և արտահանման փաստաթղթերի կազմում, ներմուծման արդյունքում առաջացած ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված հաշվետվության ներկայացում, հարկային մարմինների կողմից բացված ստուգումներ ժամանակ համապատասխան փաստաթղթերի ներկայացում։
- Շահաբաժնի հաշվարկման և վճարման գործընթացի կազմակերպում։
- Աշխատանքային պայմանագրերի մշակում և կազմում, աշխատանքային պայմանագրերի դադարեցման կամ պայմանագրի փոփոխության գործընթացի հաշվապահական կազմակերպում, աշխատանքային վեճերի կարգավորում, աշխատանքային իրավունքի ոլորտին առնչվող այլ ծառայությունների մատուցում։
- Հարկային մարմինների հետ ունեցած վեճերի կարգավորում։
Կորպորատիվ հաճախորդների համար երկարաժամկետ պայմանագրով հաշվապահական ծառայություններ մատուցելու դեպքում, դրանք մատուցվում են էապես նվազեցված /զեղչված/ գնացուցակով: