Մեր պաշտպանյալ Յ.Բ. ՀՀ-ում ձերբակալել էին Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային հետախուզման հիման վրա: Վերջինս ՌԴ-ում մեղադրվում էր հինգ դրվագ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և նրան պահանջում էին հանձնել համաձայն <<Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին>> 1993թ. Մինկի կոնվենցիայի: Այս գործով մեր թիմի փաստաբաններին հաջողվել է արձանագրել հաղթանակ, ինչի շնորհիվ Յ.Բ. չի հանձնվել ՌԴ: Սկզբում դատարանը մերժել է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած՝ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, և Յ.Բ. ազատ է արձակվել անմիջապես դատական նիստերի դահլիճից: Վերոնշյալ հաղթանակը նպաստեց հաջորդ հաղթանակին, երբ Արդարադատության նախարարությունը բավարարեց մեր կողմից ներկայացված միջնորդությունը և մերժեց Յ.Բ. ՌԴ-ին հանձնելու պահանջը: Այս գործի առանձնահատկությունն այն էր, որ մեր թիմին հաջողվեց ցույց տալ, որ ՌԴ-ում Յ.Բ.-ին ներկայացված մեղադրանքը բավարար չափով որոշակի չէ, ինչից հետևում է, որ նրան մեղսագրվող արարքի՝ ՀՀ-ում հանցագործություն լինելը հիմնավորված չէ: Նման հիմքով հանձնելու մերժումը եզակի դեպք է ՀՀ-ի պրակտիկայում: