+(374) 33 374 375

Ծանր և առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ կալանք կիրառելու քննիչի միջնորդությունը մերժվեց

2024թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Ջիվանյանի, քննարկելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, մեր վստահորդ Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, մերժեց այն և նրա նկատմամբ կիրառեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն: Շնորհակալ ենք դատավոր Վահե Ջիվանյանին գրագետ և օրինակելի դատավարություն անցկացնելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար: