+(374) 33 374 375

Կարևոր որոշում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/0011/02/21 քաղաքացիական գործով ներկայացրած հայցը մերժել էր վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով պատճառաբանելով, որ հայցի առարկան փոփոխելու միջնորդություն ներկայացնելու ժամանակ վաղեմության ժամկետը լրացած է եղել:

Փաստաբան՝ Էդգար Այվազյանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության՝ պատճառաբանելով, որ առաջին ատյանի դատարանը իրավամբ թույլատրել է հայցի առարկայի փոփոխությունը և եթե փոփոխված պահանջը սկզբնական հայցապահանջի հետ նույն իրավունքի պաշտպանության համար է ապա խոսք չի կարող գնալ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու մասին:

Տես՝ Դատալեքս կայքում:

16.09.2022թ.