Ընկերությունը փաստաբանական և իրավաբանական բազմապրոֆիլ ծառայություններ է մատուցում օտարերկրացիներին, ինչպես միգրացիոն հարցերով, այնպես էլ օտարերկրացիների իրավունքերին առնչվող այլ հարցերով: Մեր փաստաբանները օտարերկրացիներին իրավաբանական աջակցություն են ցուցաբերում և փաստաբանական ծառայություններ են մատուցում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Արմավիրում և Հայաստանի այլ քաղաքներում:
Միգրացիոն գործընթացում օտարերկրացիները առնչվում են կացության թույլտվություն ստանալու, աշխատանքային թույլտվություն ստանալու, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցերի հետ: Նշված հարցերով օտարերկրացիները հաճախ բախվում են պետական իրավասու մարմինների ոչ իրավաչափ գործողություններին: Մեր փաստաբանները իրավաբանական և փաստաբանական ծառայություններ են մատուցում իրավասու պետական մարմիններում օտարեկրացիների իրավունքները ներկայացնելու միջոցով: Օտարերկրացիների իրավունքերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, զբաղվածության գործակալության և այլ իրավասու մարմինների հետ հարաբերություններում:
Երբ պետական իրավասում մարմինները խախտում են օտարերկրացիների միգրացիոն իրավունքները, օրինակ` երբ օտարերկրացու իրավունքները սահմանափակվել են իրավասու պետական մարմնի անօրինական գործողությունների հետևանքով, ապա մեր փաստաբանները պաշտմանում են օտարերկրացիների իրավունքները` վարչական դատարան համապատասխան հայցադիմումներ ներկայացնելու միջոցով: Պետք է հատկապես նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանները գործում են անկախ և պրոֆեսիոնալ, ինչը հնարավորություն է տալիս դատարան բողոքարկելու միջոցով վերականգնել օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց խախտված այն իրավունքները, որոնք վարչական մարմիններում այդպես էլ չի ստացվում վերականգնել:
Մեր փաստաբանները արդյունավետ կերպով պաշտպանում են օտարերկարցիների շահերը նաև այն գործերով, երբ նրանք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված խաբեության, բռնության կամ այլ հանցագործության զոհ: