+(374) 33 374 375

1,5 տարվա ազատազրկումը փոխարինվեց հանրային աշխատանքներով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2025թ. սեպտեմբերի 30-ին քննարկելով մեր գրասենյակ փաստաբան Էդգար Այվազյանի միջնորդությունը` դատապարտյալ Ա.Մ.-ի նկատմամբ նշանակված 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, բավարարել է այն:

Շնորհակալ ենք դատավոր Արման Հովհաննիսյանին արդար և մարդասիրական դատական ակտի կայացման համար: