2024 թվականի հուլիս ամսին մեզ էր դիմել մեղադրյալ Ա.Հ.-ն իր դեմ քննվող քրեական գործի շրջանակներում իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։
Նշված քրեական գործով մեղադրյալին մեղադրանք էր ներկայացված 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 55 միլիոն ՀՀ դրամ արժողության խողովակներ խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 50 միլիոն ՀՀ դրամ արժողության աշտարակային կռունկներ յուրացման եղանակով հափշտակելու համար:
Մեղադրյալի նկատմամբ 2015 թվականից հայտարարված է եղել հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը: 2024 թվականի փետրվարին մեղադրյալը վերցվել է արգելանքի, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատվել է:
Քրեական գործով մեղադրյալի պաշտպանությունը մեր Գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Արսեն Սարդարյանի կողմից ստանձնելուց ընդամենը 15 օր անց մեղադրյալի շահերի պաշտպանությանն ուղղված միջնորդությունների և դատավարական գործողությունների արդյունքում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ: