ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2025 թվականի հունիս ամսին նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Վ.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, ինչպես նաև միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, ինչպես նաև դատարանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է, իսկ Վ.Հ.-ի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը:
Շնորհակալ ենք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին՝ արդարացի դատական ակտ կայացնելու համար: