+(374) 33 374 375

Ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր վստահորդն ազատվեց կալանքից

2024 թվականի դեկտեմբեր ամսին մեր գրասենյակ էր դիմել մեղադրյալ Շ.Ս.-ն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իր վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։
Նախքան մեր գրասենյակ դիմելը քրեական վարույթով Շ.Ս.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու համար, իսկ նրա նկատմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանությունը մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի կողմից ստանձնելուց շուրջ 20 օր անց մեղադրյալի շահերի պաշտպանությանն ուղղված դատավարական գործողությունների և դատական ակտի բողոքարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ:
Շնորհակալ ենք ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանին՝ արդարացի դատական ակտ կայացնելու համար: