Տաթևիկ Մալխասյանը «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունում հանդիսանում է կորպորատիվ հաճախորդիների սպասարկման ավագ մասնագետ, փաստաբան:
Մասնագիտացված է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի նաև ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքի փորձառություն, մասնավորապես աշխատել է «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունում, «Բեսթ Սոլյուշնս» փաստաբանական և հաշտարարական գրասենյակում՝ որպես իրավաբան:
Տաթևիկ Մալխասյանը Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է: Ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան` կորպորատիվ իրավաբան ուղղվածությամբ:
Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին