+(374) 33 374 375

Գործարքների իրավական ուղեկցում

«ԷԼ ԷՍ ԷՅ»  փաստաբանական գրասենյակի փորձառու փաստաբանները իրավաբանական ծառայություններ են  մատուցում գործարքների, այդ թվում, պայմանագրերի իրավական ուղեկցման ոլորտում: Անշարժ գույքի ձեռքբերման, գրավադրման, բաժնետոմսերի կամ բաժնեմասի ձեռքբերման, առևտրային խոշոր գործարքների և այլ կարևոր գործարքների նախապատրաստման փուլում խիստ կարևոր է ոլորտում մասնագիտացված իրավաբանի մասնակցությունը:

Օրինակ, անշարժ գույքի հետ կապված պրակտիկայում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ նոտարական կարգով կնքված, անշարժ գույքի պետական կադաստրում գրանցած գործարքները հետագայում անվավեր են ճանաչվում դատարանի կողմից՝ գործարքի մասնակից չդարձաց, սակայն գույքի նկատմամբ ինքնուրույն պահանջ ունեցող, անձի ներկայացրած հայցապահանջով: Դա հնարավոր է նույնիսկ այն դեպքում, երբ գույքը ձեռք բերողը բարեխիղճ է գործել և չի իմացել, որ գործարքի առարկա անշարժ գույքը հանդիսանում է այլ անձանց միջև վեճի առարկա: Նմանատիպ գործարքներ կնքելիս կողմերը կրում են որոշակի ռիսկեր, որոնք նվազեցնելու և կանխատեսելի դարձնելու հարցում իրավաբանի դերը խիստ կարևոր է:

Մեր փաստաբանները և իրավաբանները, ծանոթանալով նախապատրաստվող գործարքի հանգամանքներին, նախապես կատարում են անհրաժեշտ հարցումներ, հավաքագրում տեղեկություններ, վարում բանակցություններ և ներկայացնում իրենց մասնագիտական եզրակացությունը գործարքից բխող ռիսկերի մասին, ինչպես նաև առաջարկություններ անում ռիսկերը նվազեցնելու կամ բացառելու ուղղությամբ: