+(374) 33 374 375

Ծանր հանցանքի համար մեղադրվող մեր վստահորդ Դ․Ա․-ի նկատմամաբ մեղադրանքը փոխվեց ոչ մեծ ծանրության մեղադրանքի։

Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ Դ.Ա.-ի նկատմամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի ընթացքում մեղադրանք էր ներկայացվել թմրամիջոցի ապօրինի իրացման /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մաս/ համար, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը: Քրեական վարույթի օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում քննչական մարմինը և դատախազությունը փոխել են Դ.Ա.-ին ծանր հանցանքի համար ներկայացված մեղադրանքը` վերջինիս մեղադրանք ներկայացնելով ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մաս/:

Շնորհակալ ենք վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին օբյեկտիվ քննության համար: