Կորպորատիվ բաժնի ղեկավար
Փաստաբանական արտոնագիր՝ № 3577
Արփինե Գևորգյանը հանդիսանում է «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերության կոմերցիոն սպասարկման բաժնի ղեկավարը։ Մասնագիտացված է ինչպես քրեական այնպես էլ, կորպորատիվ իրավունքի ոլորտում, մասնավորապես իրականացնում է՝ առևտրային ընկերությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների գրանցման գործընթացի իրավաբանական ապահովում, այն է՝ կանոնադրությունների, բաժնետերերի միջև պայմանագրերի, աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի կազմում, բանակցությունների վարում, լիցենզիաների ստացման, ներդրումների և այլ գործարքների իրավաբանական ուղեկցում։
«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունում մասնագիտական փորձառությունը սկսել է 2023թ․-ից, մինչդ այդ ունեցել է, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական մարմիններում աշխատանքի փորձառություն, մասնավորապես՝ 2018-2020 թթ. աշխատել է, որպես իրավախորհրդատու վարչական և քաղաքացիական գործերով, 2020-2021 թթ ՀՀ Ազգային ժողովում, 2021-2023 թթ. ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում:
2017թ․-ին գերազանցությամբ ավարտել է Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան։ Այնուհետև 2019թ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան։
Մասնակցել է իրավագիտությանը վերաբերող մի շարք ներպետական և միջազգային կոնֆերանսների, վերապատրաստումների:
2022թ.-ից մինչ օրս դասավանդում է ՀՀ Ֆրանսիական քոլեջ հիմնադրամում՝ Իրավունքի հիմունքներ, Ֆինանսական իրավունք և Մարքետինգային իրավունք առարկաները:
2024թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։