Փաստաբանական արտոնագիր՝ № 1281
Իրավաբանական գիտությունների թեկնածու
Քրիստինա Սարդարյանը «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունում հանդիսանում է փաստաբան: Մասնագիտացված է քաղաքացիական, վարչական իրավունքի, մասնավորապես՝ ժառանգական, ընտանեկան, ապահովագրական և այլ ոլորտներում, ինչպես նաև ունի բազմամյա փորձ ՄԻԵԴ դիմումների ներկայացման ոլորտում:
Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 2012 թ-ից: Փաստաբանի փորձառությունը «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2020թ․-ից: Փաստաբանական գործունեության փորձ ունի նաև Ռուսաստանի Դաշնության դատարաններում`առաջին և վերաքննիչ ատյաններում, մասնավորապես` ամուսնա-ընտանեկան վեճերով:
Քրիստինա Սարդարյանը ԵՊՀ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է: Ավարտել է նաև Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ունի տաս տարվա դասախոսական փորձ /Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Ոստիկանության Ակադեմիայում, Ֆրանսիական համալսարանում/:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: