«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տաթևիկ Մալխասյանի ջանքերով մեր վստահորդ Ա.Բ.-ի և իր ընտանիքի անդամների նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ակնհայտ ապօրինի գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքով պայմանավորված շուրջ 2 տարի տևած դատական գործըթացի արդյունքում և փաստաբանի գրագետ բանակցությունների շնորհիվ հաջողվեց ԱԱԾ-ից ստանալ պահանջված դրամական փոխհատուցումը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը արձանագրել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի գործողությունների ոչ իրավաչաuփ լինելու հանգամանքը, իսկ վերադաս դատարանները առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էին անփոփոխոխ։