Մեր փաստաբանական գրասենյակը իրավաբանական ծառայություններ է մատուցում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց: Ընդ որում մշտական իրավաբանական սպասարկում է առաջարկվում ինչպես բաց և փակ բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և արտադրական կոոպերատիվների համար, այնպես էլ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների համար: Կորպորատիվ սպասարկում է առաջարկվում ինչպես Երևանում, այնպես էլ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Հայաստանի Հանրապետության այլ մարզերում: Ընդ որում`իրավաբանական և փաստաբանական ծառայություններ են մատուցվում ինչպես գործող իրավաբանական անձանց համար, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար, ովքեր ցանկանում են նախապես ուսումնասիրել իրենց ներդրումների հետ կապված իրավաբանական ռիսկերը:
Բիզնեսի իրավաբանական սպասարկման շրջանակներում, մասնավորապես, մատուցվում են հետևյալ ծառայությունները`
- բիզնես խորհրդատվություն, այդ թվում` ներդրումային և կորպորատիվ բնույթի հարցերի շուրջ խորհրդատվություն, հարկային և մաքսային ռիսկերի վերաբերյալ խորհրդատվություն, կորպորատիվ հաճախորդի բարձրացված յուրաքանչյուր հարցով իրականացնում է խորը և բազմակողմանի ուսումնասիրություն և կազմում գրավոր եզրակացություն,
- իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերի համաձայնեցում և կազմում, ընկերության լիցենզավորման և գրանցման գործընթացի կազմակերպում, ապրանքային նշանի գրանցում, ընկերության անվանափոխման կամ վերակազմավորման գործընթացի կազմակերպում և այլն,
- պայմանագրերի մշակում և կազմում, այդ թվում` հիմնադիրների կամ նոր մասնակցի /ներդրողի/ միջև կորպորատիվ պայմանագրերի, աշխատանքային պայմանագրերի, առուծախի պայմանագրերի, մատակարարման, բեռնափոխադրման, հիմնական միջոցների ձեռքբերման, ֆրանչայզինգի, ապահովագրության, փոխառության, վարկային և այլ պայմանագրերի,
- բաժնետերերի միջև ծագած վեճերի կարգավորում, բաժնեմասի առուվաճառքի, նվիրատվության, ժառանգման, բաժնետոմսերի թողարկման, բաժնետոմսերի կոնսոլիդացիայի, ընկերությունների միավորման, ընկերության բաժանման, դուստր ընկերության հիմնման հետ առնչվող իրավաբանական ծառայությունների մատուցում,
- աշխատանքային պայմանագրերի մշակում և կազմում, աշխատանքային պայմանագրերի դադարեցման կամ պայմանագրի փոփոխության գործընթացի իրավաբանական կազմակերպում, աշխատանքային վեճերի կարգավորում, աշխատանքային իրավունքի ոլորտին առնչվող այլ ծառայությունների մատուցում,
- պետական մարմինների հետ ունեցած վեճերի կարգավորում, պետական մարմիններում, այդ թվում` ոստիկանությունում, հարկային, մաքսային, աշխատանքային տեսչություններում, քաղաքապետարաններում, մարզպետարաններում, հրշեջ ծառայությունում, սանիտարահամաճարակային տեսչությունում, քաղաքաշինական, հանքաարդյունաբերական, առողջապահական, կրթական ոլորտներում հսկողություն իրականացնող իրավասու մարմիններում ներկայացուցչություն,
- դատական գործերի վարում և կորպորատիվ հաճախորդների շահերի ներկայացում, այդ թվում` քրեական, քաղաքացիական, վարչական ոլորտում գործեր քննող Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված դատարաններում, Սնանկության գործեր քննող դատարանում, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում ներկայացուցչություն, և Մարդու իրավունքների եվրպական դատարանում ներկայացուցչություն:
Կորպորատիվ հաճախորդների համար երկարաժամկետ պայմանագրով իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցելու դեպքում, դրանք մատուցվում են էապես նվազեցված /զեղչված/ գնացուցակով