Մեր փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի գրագետ աշխատանքի և ջանքերի շնորհիվ 25.09.2024 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարեց մեր վստահորդ Ե.Կ.-ի աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցը:
Արդյունքում դատարանն անվավեր ճանաչեց «ՎիԷմ Արմենիա» ՍՊԸ-ի 15.01.2024 թվականի թիվ 237 հրամանը Ե.Բ-ին աշխատանքից ազատելու վերաբերյալ և որոշեց «ՎիԷմ Արմենիա» ՍՊԸ-ից հօգուտ Ե.Բ.-ի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ և վերջինիս միջին աշխատավարձի եռապատիկի չափով գումար, որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում։
Շնորհակալ ենք դատավոր Կիմա Արզումանյանին արդարացի և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար: