19.09.2022թ - ին LSA փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի պաշտպանյալ Սևակ Սուղյանի նկատմամբ /գործ թիվ ԵԴ/0722/01/21/ կայացվեց արդարացման դատավճիռ: Սևակ Սուղյանը անպարտ ճանաչվեց իրեն առաջադրված ՀՀ քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքով: LSA փաստաբանական գրասենյակի փաստաբանները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում դատավոր Արման Հովհաննիսյանին օբյեկտիվ, անաչառ և պրոֆեսիոնալ դատավարություն վարելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար: