ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ քննվող քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Ր.Ն.-ի նկատմամբ 2025 թվականի հուլիսի ամսին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) ենթադրաբար կատարելու համար, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը: Վերաքննիչ բողոքարկման արդյունքում 2025 թվականի օգոստոս ամսին Ր.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել էր և որպես համակցված խափանման միջոցներ կիրառվել էին տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթի հետագա քննության ընթացքում Ր.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկու անգամ երկարաձգվել էր 2-ական ամսով:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, ինչպես նաև դատարանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ 2025 թվականի դեկտեմբեր ամսին տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է, իսկ առանձնապես ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, և նա ազատվել է տևական արգելանքից:
Շնորհակալ ենք ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին՝ արդարացի դատական ակտ կայացնելու համար:


