Լոռվա մարզի ընդհանուր իրավասության դատարանը ԼԴ/6898/02/23 դատական գործով ապահովագրական ընկերության պահանջը մասնակի մերժեց և կայացրեց մեր վստահորդ` Վանիկ Զալինյանի ակնկալիքներին բավարարող դատական ակտ:
Մանսաորապես` ՃՏՊ-ի առերևույթ երկկողմանի մեղավորության պայմաններում, ապահովագրական ընկերության նշանակած փորձագիտական եզրակացության համաձայն հարյուր տոկոսով մեղավոր էր ճանաչվել մեր վստահորդը: Նա չէր ծանուցվել այդ փորձաքննության մասին և հնարավորություն չէր ունեցել այդ եզրակացության վերաբերյալ բողոք ներկայացնել Ավտոապահովագրողների Բյուրո:
Գործով բարձրացված իրավական հարցը հետևյալն էր` «արդյո՞ք նման պայմաններում ապահովագրական ընկերության հայցով պատասխանող Վ. Զ.-ն իրավասու էր դատարանում վիճարկել ապահովագրական ընկերության նշանակած փորձագիտական եզրակացությունը ՃՏՊ պատճառների վերաբերյալ, որը չէր վիճարկվել Ավտոապահովագրողների Բյուրո:
Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը և հաստատեց, որ չնայած ԱՊՊԱ օրենքի` 21-րդ և 22-րդ հոդվածների կարգավորումների, այն դեպքերում երբ պատասխանող կողմը պատշաճ չի ծանուցվել ապահովագրական ընկերության կողմից տրված պատահարի պատճառների վերաբերյալ փորձաքննությանը, իրավասու է դատարանում վիճարկել այդ եզրակացությունը և պահանջել նոր փորձաքննության նշանակում, որպեսզի ապահովվի նշված սուբյեկտի սահմադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: