+(374) 33 374 375

Հաշվապահ Սուսաննա Փամբուխչյան

%title%

Գլխավոր հաշվապահ

Սուսաննա Փամբուխչյանը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում հանդիսանում է գլխավոր հաշվապահ, ղեկավարում է Ընկերությանը հաշվապահական բաժինը: Մասնագիտացված է հաշվապահական հաշվառման վարման ոլորտում, ունի վեց տարվա հաշվապահության վարման աշխատանքային փորձ: Վարում է մի շարք խոշոր ընկերությունների հաշվապահություն, հաշվապահական մասնագիտական եզրակացություններ է տալիս ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային բնույթի հաշվապահական հարցերով, օրինակ՝ հարկատեսակների, տուրքերի, ֆինանսական չարաշահումների բացառման, կրկնակի հարկման, գործուղումների, արձակուրդայինների և այլ հարցերով:

Հաշվապահական փորձառությունը Էլ Էս Էյ ընկերությունում սկսել է 2023թ, մինչ այդ աշխատել է «ԱՎԱ ՄԵԴ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ, «ԱՎԵ ՄԵԴ» բժշկական կենտրոնում որպես հաշվապահ, «Գանա Գրուպ+» ՍՊԸ-ում որպես հաշվապահի օգնական:

Սուսաննա Փամբուկչյանը «Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարան»-ի շրջանավարտ է: Ավարտել է նաև նույն համալսարանի մագիստրատուրան: Մասնակցել է «Հաշվապահական հաշվառման վարման» և «Կադրային գործ» բազմաթիվ դասընթացների:

Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն լեզուներին: Բավարար տիրապետում է անգլերենին: