+(374) 33 374 375

ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը մերժվեց

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել մեր վստահորդի դեմ` 2012թ. տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին /քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0174/02/25/: Մեր գրասենյակի փաստաբաններ Էդգար Այվազյանի և Նահապետ Սուքիասյանի կողմից ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն` հիմնավորելով, որ դատախազությունը հայցադիմումը ներկայացնելուց տարիներ առաջ էր պարտավոր տեղեկացված լինել ներկայացված փաստերի մասին: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2025թ. հոկտեմբերի 28-ի վճռով բավարարել է ներկայացված միջնորդությունը և ամբողջությամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Շնորհակալ ենք դատավոր Ռուդոլֆ Ավագյանին մրցակցային դատավարության ապահովման և արդար դատական ակտի կայացման համար: