+(374) 33 374 375

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդին կալանքի տակ պահելու պահանջով դատախազի բողոքը մերժվեց, իսկ օրեր անց մեր վստահորդի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Ինչպես արդեն հայտնել էինք, 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների (ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք պահանջելը, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական կեղծիքի դրդելը և ապօրինի գործողության համար կաշառք ստանալը) մեջ մեղադրվող, մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Դ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը և կիրառել այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք (տե`ս https://www.lsa.am/hy/criminal-case/our-client-accused-of-serious-crimesreleased-from-detention/)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ հսկող դատախազի հատուկ վերանայման բողոք էր ներկայացվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որտեղ 2026 թվականի մարտի 20-ին որոշում է կայացվել դատախազի կողմից ներկայացված բողոքը մերժելու և կայացված դատական ակտն անփոփոխ թողնելու մասին:

Բացի այդ, 2026 թվականի մարտի 23-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Դ.Վ.-ի և մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործով նախնական դատալսումներով առաջին դատական նիստը: Քննարկելով մեր վստահորդ Դ.Վ.-ի խափանման միջոցի հարցը՝ դատարանը որոշել է պահպանել գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները, իսկ տնային կալանքը՝ փոխել վարչական հսկողությամբ, ինչի արդյունքում մեր վստահորդն ազատվելու է արգելանքից:

Շնորհակալ ենք ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին և ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին՝ արդարացի դատական ակտեր կայացնելու համար: