ՀՀ դատաիրավական պրակտիկայում աստիճանաբար ձևավորվել է կայուն պրակտիկա՝ քրեական վարույթով արդարացված անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Մոտ երկու տարի առաջ քրեական գործով արդարացված մեր վստահորդ Ռ.Փ.-ն շուրջ 40 օր գտնվել էր կալանքի տակ, մի քանի ամիս կիրառվել էր խափանման միջոց բացակայելու արգելքը, բացի դրանցից՝ նրա տանը կատարվել էր նաև խուզարկություն՝ այդ կերպ սահմանափակելով բնակարանի անձեռնմխելիության նրա իրավունքը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, Ռ.Փ.-ի խախտված իրավունքների վերականգնման համար որպես փոխհատուցում որոշել է ՀՀ-ից բռնագանձել 1.100.000 ՀՀ դրամ (տես քաղաքացիական գործ թիվ ԵԴ/45347/02/21): Հատկանշական է, որ դատարանը դրամական փոխհատուցում է սահմանել նաև անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմամբ պատճառած վնասի համար:
Շնորհակալություն դատավոր Տիգրան Գրիգորյանին՝ քրեական վարույթներով անձի խախտված իրավունքների վերականգնման պրակտիկայի զարգացման գործում արժեքավոր ներդրում կատարելու համար: