Հերթական քրեական վարույթով նախաքննական մարմինը խուզարկություն էր կատարել իրավաբանական անձի գործունեության վայրում` խուզարկության վերջում կնքելով խուզարկվող օբյեկտի դռներն ու փաստացի արգելելով գործունեությունը:
Քննիչի գործողության դեմ բերված բողոքը 06.10.2025թ. հսկող դատախազի որոշմամբ բավարարվել և քննիչի գործողությունները ճանաչվել են անօրինական:
Բողոքը բավարարելու մասին որոշմամբ դատախազն արձանագրել է, որ քննիչի գործողություններով խախտվել են տնտեսվարող սուբյեկտի` ՀՀ Սահմանադրության 60-րդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքները:
Կարծում ենք, որ տևական ժամանակ խնդրահարույց համարվող այս մոտեցումը մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության շրջանակում վերջնականապես իրավական դաշտ կբերվի ու կկարգավորվի: