+(374) 33 374 375

Դատարանի կողմից մերժվեց հայցադիմումը, որով մեր վստահորդից պահանջվում էր վճարել փոխհատուցում իբրև թե զրպարտության համար

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տաթևիկ Մալխասյանի գրագետ աշխատանքի շնորհիվ «Ռադիո Վան» -ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի դեմ ներկայացված հայցադիմումը մերժվեց: Հայցվոր «Դավս Գրուպ» ՍՊԸ-ն հայցադիմումով պնդել էր, որ Շուշանիկ Արևշատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում անելով իբրև թե վնաս է պատճառել Ընկերության գործարար համբավին և Շուշանիկ Արևշատյանից պահանջել էր վճարել 5.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտանքի համար փոխհատուցում: