+(374) 33 374 375

ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱԶԱՏՎԵՑ ԿԱԼԱՆՔԻՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեջ մեղադրվող` Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Յ.Կ.-ի նկատմամբ դեռևս 18.08.2025թ. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններին դիմելուց հետո 10.09.2025թ. դատարան էր ներկայացվել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերանայելու միջնորդություն, որի կապակցությամբ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը /դատավոր Մարտին Արզումանյան/ վարույթ էր հարուցել և 17.09.2025թ. որոշմամբ մեղադրյալն ազատվել էր կալանքից:

Օտարերկրյա քաղաքացիների հետ կապված գործերով արդարադատության որակը օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետությունը գնահատելու ցուցիչներից է և սույն գործով Դատարանը, իր անաչառ վերաբերմունքով ու արդարացիությամբ բարձր նշաձողի վրա պահեց Հայաստանի Հանրապետության վարկը