Ընկերությունը որակյալ փաստաբանական և իրավաբանական ծառայություններ է մատուցում սնանկության իրավունքի տարբեր ոլորտներում: Սնանկության գործերով մեր փաստաբանները իրավաբանական ծառայություններ են մատուցում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ Սնանկության դատարան, որը գտնվում է Երևան քաղաքում, սակայն սնակության դատավորները դատական նիստեր են հրավիրում նաև Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Հայաստանի այլ քաղաքներում:
Սնանկության գործերով մեր փաստաբանական գրասենյակի փաստաբանները հարուստ փորձառություն ունեն թե պարտատերերի, այդ թվում` ապահովված պահանջատեր պարտատերերի, թե պարտապանների շահերի ներկայացման հարցում: Սնանկության ոլորտը կարգավորող բարդ օրենսդրությունը, խիստ դատավարական ժամկետները, սնանկության կառավարիչի մասնակցությունը էապես բարդացնում են սնանկության գործերով անձամբ քաղաքացու կողմից իր շահերը պաշտպանելու հնարավորությունը: Ուստի` խորհուրդ է տրվում սնակության գործի հենց սկզբնական փուլում ներգրավել փորձառու փաստաբան:
Լինում են դեպքեր, երբ պարտապան իրավաբանական անձինք իրականում ընկերությունը կանխամտածված տանում են սնանկացման, պարտավորությունները չկատարելու նպատակով, կամ, ձևական բնույթի առողջացման ծրագրերով, փորձում են արհեստականորեն ձգձգել սնանկության վարույթը, որպեսզի հնարավորինս ուշ վերադարձնեն պարտատերերի գումարները: Մեր գրասենյակի փաստաբանները տիրապետում են նաև քրեական իրավունքի ոլորտին, ուստի` նման դեպքերում, Ձեր շահերը արդյունավետ ներկայացնելու նպատակով, կարող են գործադրել նաև քրեաիրավական գործիքներ: