Միասնական սոցիալական ծառայությունը մեր գրասենյակի 3 վստահորդներին հրաժարվել էր նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ՝ փաստացի չհաշվելով աշխատանքային ստաժի մի զգալի հատվածը: Մեր գրասենյակի փաստաբաններ Տաթևիկ Մալխասյանի և Էդգար Այվազյանի կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում ՀՀ վարչական դատարանը արձանագրել է, որ Միասնական սոցիալական ծառայությունը սխալ է մեկնաբանել օրենսդրական կարգավորումները, ուստի պարտավորեցրել է վերջինիս մեր վստահորդներին նշանակել իրենց հասանելիք կենսաթոշակը /վարչական գործեր թիվ ՎԴ5/0637/05/24, ՎԴ5/0637/05/24, ՎԴ5/0639/05/24/: Շնորհակալ ենք դատավոր Նարեկ Գասպարյանին արդարացի դատական ակտի կայացման համար: