ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Բ.Բ.-ին 2024 թվականի հոկտեմբերի 11-ին մեղադրանք է ներկայացվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ծանր, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործությունների, այն է՝ պաշտոնատար անձի կողմից հովանավորչության համար կաշառք ստանալու և պաշտոնատար անձի կողմից շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոց չձեռնարկելու համար:
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավորության և նախաքննություն իրականացրած ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ մեղադրյալ Բ.Բ.-ի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն: