Դեռևս 18.10.2023 թվականին սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացվել մեր վստահորդ Տ. Մ.-ի դեմ՝ նվիրատվության գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ 17.07.2024-ին կայացված դատական ակտով Դատարանը բավարարել էր կառավարչի ներկայացրած հայցադիմումը։
Հիշյալ դատական ակտի դեմ մեր կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել էր և Վերաքննիչ դատարանի 25.02.2025թ. որոշմամբ գործն ուղարկվել էր նույն Դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։
Գործի նոր քննության արդյունքում՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Զարուհի Մկրտչյան) 29.09.2025թ. վճռով (ԱՐԱԴ/4819/02/23) սնանկության գործով կառավարչի հայցը ամբողջությամբ մերժվել է:
Բարձր ենք գնահատում դատավորի՝ դատավարությունը վարելու արհեստավարժությունը, դատական ակտը հիմնավորելու և պատճառաբանելու հմտությունը։