+(374) 33 374 375

LSA գրասենյակի հաղթանակների շարքը. թվով 4 մեղադրյալների կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով

2024 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ են դիմել միևնույն քրեական գործով անցնող օտարերկրյա քաղաքացիներ Բ.Ֆ.-ն, Ֆ.Է.-ն, Է.Ֆ.-ն և Մ.Օ.-ն՝ իրենց շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։

Նշված քրեական գործով մեղադրյալներին մեղադրանք էր ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու, հանցավոր կազմակերպության ղեկավարի առաջադրանքով իրավաբանական անձ համարվող ընկերությունների ապօրինի գործունեությանն օժանդակելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Մեղադրյալների նկատմամբ 2024 թվականի հունվարից հայտարարված է եղել հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը: Նրանցից Բ.Ֆ.-ն 2024 թվականի ապրիլին, իսկ Մ.Օ.-ն 2024 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել են և վերցվել արգելանքի, իսկ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատվել է:

Քրեական գործով մեղադրյալների պաշտպանությունը մեր Գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Արփինե Գևորգյանի կողմից ստանձնելուց օրեր անց ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով: