+(374) 33 374 375

Ծանր և առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ Դատարանը կիրառեց վարչական հսկողություն

Դեռևս 2024թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննարկելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, մերժել էր այն և նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցների՝ այդ թվում տնային կալանքի, համակցություն: Եվ ահա՝ 2 ամիս անց, տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը քննարկելով, դատարանը որոշեց մերժել այն և որպես խափանման միջոց կիրառեվ վարչական հսկողությունը: Շնորհակալ ենք դատավոր Արամայիս Ասատրյանին օրինակելի դատավարության անցկացման և արդարացի դատական ակտի կայացման համար: