Մեր վստահորդ Թ.Ղ.-ն հետախուզման մեջ էր գտնվում ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով, որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը: Մեր գրասենյակի փաստաբանների կողմից ընտրված ճիշտ մարտավարության շնորհիվ պատշաճ կազմակերպվեց վերջինիս կամովին ներկայանալը քննչական մարմին, ինչի շնորհիվ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, վերստին քննարկելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը, որոշեց որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը և բացակայելու արգելքը: Շնորհակալ ենք հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին՝ օրինակելի դատավարության և արդարացի դատական ակտ կայացնելու համար: Դատարանում Թ.Ղ.-ի շահերը ներկայացրել է փաստաբան Էդգար Այվազյանը: