+(374) 33 374 375

Փատաբան Անդրանիկ Մնացականյան

%title%

Գործընկեր

Փաստաբանական արտոնագիր՝ № 3558

Իրավաբանական գիտությունների թեկնածու

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ /Գործընկեր/։ Մասնագիտացված է քրեական իրավունքի ոլորտում:

Փաստաբանի փորձառությունը «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն, մանավորապես՝ 2013-2017 թվականներին աշխատել է որպես ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր,

2017-2023 թվականներին աշխատել է որպես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,

2023-2024 թվականներին աշխատել է որպես ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2008թ.-ին ավարտել է Երևանի պետական պամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև համապատասխանաբար 2010թ.-ին և 2013թ.-ին մագիստրատուրան և ասպիրանտուրան։

2013թ․-ին քրեական իրավունքի ոլորտում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական ատենախոսության թեման՝ «Խուլիգանության քրեաիրավական և կրիմինալոգիական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»:

2012թ.-ին ավարտել է ՀՀ դատական դպրոցը՝ դատավորի թեկնածուների ուսումնական ծրագրով:

2017 թվականից մինչ օրս Արդարադատության ակադեմիայում վարում է դատավորների, դատախազների, ինչպես նաև դատավորի և դատախազի թեկնածուների համար նախատեսված դասընթացներ: Ունի մի շարք գիտական հրապարակումներ:

Դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ արժանացել է «2016թ․ լավագույն դատավոր» պատվավոր կոչմանը։

2021-2024 թվականներին հանդիսացել է նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, որոնք կայացել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում:

2024թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։