+(374) 33 374 375

Հաղթանակ ծանր հանցագործության մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի գործով. արարքը վերաորակվեց ոչ մեծ ծանրության հանցագործության

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող թիվ ԵԴ1/1267/01/24 քրեական գործով մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի պաշտպանյալ Ն.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար: Դատարանը, քննելով քրեական գործը, 2025թ. փետրվարի 24-ին կայացրած վերդիկտով ներկայացված մեղադրանքը վերաորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ոչ մեծ ծանրության հանցագործության, այն է՝ անձի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելը: Շնորհակալ ենք դատավոր Սուսաննա Գզոգյանին օրինական և արդարացի դատական ակտի կայացման համար: