Ընկերությունը փաստաբանական և իրավաբանական ծառայություններ է մատուցում վարչական իրավունքի ոլորտում: Վարչական գործերով մենք փաստաբանական ծառայություններ ենք մատուցում, ինչպես պետական մարմինների հետ հարաբերություններում, այնպես էլ վարչական դատարանում: Վարչական իրավունքի ոլորտում իրավաբանական ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` Երևանում, Գյումրիում, Կապանում և Հայաստանի այլ քաղաքներում:
Մեր փաստաբանական գրասենյակը պատշաճ ուսումնասիրություն է կատարում մեր հաճախորդների և պետական իրավասու մարմնի միջև ծագած խնդրի վերաբերյալ, որից հետո փորձ է կատարվում խնդիրը կարգավորել արտադատական կարգով` համապատասխան դիմումներ, միջնորդություններ կազնելու և/կամ վերադասության կարգով՝ վարչական բողոքներ ներկայացնելու միջոցով: Մեր գրասենյակի իրավաբանները և փաստաբանները ունեն վարչական տարբեր մարմինների հետ աշխատելու փորձառություն, այդ թվում` ոստիկանության, ներառյալ`անձնագրերի և վիզաների վարչության, հարկային, մաքսային, աշխատանքային տեսչության, քաղաքապետարանների, մարզպետարանների, համայնքապետարանների, հարկադիր կատարման, անշարժ գույքի պետական կադաստրի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հրշեջ ծառայության, սանիտարահամաճարակային տեսչության, քաղաքաշինության, հանքաարդյունաբերության, առողջապահության, կրթության ոլորտներում հսկողություն իրականացնող իրավասու մարմինների և այլն:
Ընդ որում ընկերությունում աշխատող առաջատար փաստաբաններից ոմանք ունեն պետական համապատասխան մարմիններում աշխատանքի փորձառություն, օրինակ` փաստաբան Վահե Մնացականյանը նախկինում աշխատել է ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում, իսկ փաստաբան Էդգար Այվազյանը` ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչությունում: Այն դեպքերում երբ վարչական մարմնի հետ բանակցությունները և բողոքները արդյունք չեն տալիս, ապա, մեր վստահորդի շահերը պաշտպանելու նպատակով, գրասենյակի փորձառու փաստաբանների կողմից համապատասխան հայցադիմումներ է ներկայացվում վարչական դատարան: Պետք է հատկապես նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանները գործում են անկախ և պրոֆեսիոնալ, ինչը հնարավորություն է տալիս դատարան բողոքարկելու միջոցով վերականգնել քաղաքացիների և իրավաբանական անձանց խախտված այն իրավունքները, որոնք վարչական մարմիններում այդպես էլ չի ստացվել վերականգնել: