+(374) 33 374 375

ՆԱԽԿԻՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԵՐԿՈՒ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՔՆՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ԴԱՏԱԽԱԶԸ ԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ՝ ԱՅԴՊԻՍՈՎ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻՆ

14.05.2024թ. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման ու դրանցով համայնքին էական գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի կապակցությամբ:

Հիշյալ քրեական վարույթի օրինականությունը հսկող դատախազի կողմից 01.08.2024թ. և 23.08.2024թ. կայացվել են մեր վստահորդի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրան վերագրվող արարքները նրա կողմից կատարված չլինելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

Այսպիսով՝ մեր վստահորդը մինչդատական քրեական վարույթի շրջանակում արդարացվել է ամբողջությամբ: