+(374) 33 374 375

Մեր մասին

%title%

«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը, որը նաև հայտնի է որպես «Իրավունքի և ռազմավարության խորհրդատուներ», ավելի քան 10 տարի մատուցում է իրավաբանական ծառայություններ:

Այս տարիների ընթացքում ընկերությունը ամուր և բարձր դիրք է գրավել Հայաստանի փաստաբանական գրասենյակների շարքում։ Հաճախորդների մոտ վստահությունն ու բարձր վարկանիշը ընկերության գլխավոր արժեքներն են:

Ընկերության տարբերանշանում պատկերված շախմատային ձին խորհրդանշում է հաճախորդների ներկայացման գործընթացում ոչ ստանդարտ և հնարամիտ քայլեր կատարելու գաղափարը՝ քայլեր, որոնք կարող են կտրուկ փոխել գործի ընթացքը հօգուտ հաճախորդի՝ այսպես կոչված «քայլ ձիով»:

«ԷԼ ԷՍ ԷՅ»-ն ունի որակյալ իրավաբանների մեծ թիմ, որոնք մասնագիտացած են իրավունքի տարբեր ոլորտներում և մատուցում են ծառայություններ իրավունքի գրեթե բոլոր ոլորտներում:

Կորպորատիվ/բիզնես հաճախորդների մշտական սպասարկման համար մեր ընկերությունը տրամադրում է նաև հաշվապահական ծառայություններ, որոնք մատուցվում են հարկային հաշվառման ոլորտի լավագույն մասնագետների կողմից: