+(374) 33 374 375

Աշխատանքային իրավունք

Ընկերությունը փաստաբանական և իրավաբանական բարձրորակ ծառայություններ է մատուցում աշխատանքային իրավունքի տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ քաղաքներում:

Աշխատանքային պայմանագիրը ճիշտ կազմելը և աշխատանքային կարևոր հարցերն ի սկզբանե գործատուի և աշխատողի միջև համաձայնեցնելը կարևոր նախապայման է հետագա հնարավոր վեճերը կանխարգելելու հանար, նշված փուլում փորձառու փաստաբանի մասնակցությունը բխում է երկու կողմերի շահերից և հանդիսանում է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության երաշխիք:

Եթե աշխատանքային պայմանագրի շուրջ արդեն իսկ առկա է վեճ աշխատողի և գործատուի միջև, ապա մեր գրասենյակի փաստաբանները կփորձեն հաշտեցնել կողմերին և գտնել երկու կողմերի համար ընդունելի լուծում: Գործատուի և աշխատողի միջև հաճախ վեճեր են ծագում կապված աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծելուն, աշխատանքից հեռացման, աշխատավարձի կրճատման, աշխատանքային պարտականությունների ավելացման, գործադուլի և աշխատանքային իրավունքի ոլորտում ծագող այլ հարցերի շուրջ:

Աշխատանքային իրավունքի ոլորտում մասնագիտացված փաստաբանները արդյունավետ ներկայացնում են աշխատող կամ գործատու վստահորդի շահերը Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում գործող դատարաններում: