+(374) 33 374 375

Հաղթանակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հրաժարվել էր կարճել համատեղ սեփականության իրավունքով մեր վստահորդ Հ.Պ.-ին պատկանող գույքի վրա կիրառված արգելանքները: Արդյունքում մյուս սեականատիրոջ կողմից հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական վարույթները կարճելուն պարտավորեցնելու մասին: Տվյալ գործի շրջանակներում Հ.Պ.-ն ներգրավվել է երրորդ անձ, իսկ նրա շահերը դատարանում ներկայացրել են մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանը և Էդգար Այվազյանը:

ՀՀ վարչական դատարանը, քննելով ներկայացված հայցը, 2025թ. նոյեմբերի 25-ին կայացված վճռով ամբողջությամբ բավարարել է այն և պարտավորեցրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` վերացնել կիրառված արգելանքները /վարչական գործ թիվ ՎԴ/5071/05/23/:

Շնորհակալ ենք դատավոր Անի Հարությունյանին` օրինակելի դատավարության անցկացման և արդարացի դատական ակտի կայացման համար: