Ընկերությունը որակյալ փաստաբանական և իրավաբանական ծառայություններ է մատուցում ընտանեկան իրավունքի և ժառանգական իրավունքի տարբեր ոլորտներում: Ընտանեկան և ժառանգական վեճերով մեր փաստաբանները իրավաբանական ծառայություններ են մատուցում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Արմավիրում և Հայաստանի այլ քաղաքներում:
Փաստաբանական և իրավաբանական ծառայություններ են մատուցվում ընտանեկան իրավունքի մի շարք ոլորտներում, այդ թվում`ամուսնության պայմանագիր կազմելու և կնքելու, ամուսնալուծության, երեխայի խնամակալության, ապրուստի միջոցի` ալիմենտի բռնագանձման, համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված ակտիվների բաշխման, ինչպես նաև ընտանեկան բռնությունների և զրպարտությունների դեմ պայքարի հարցերով:
Փաստաբանական և իրավաբանական ծառայություններ են մատուցվում ժառանգական իրավունքի մի շարք ոլորտներում, այդ թվում`կտակ կազմելու, կտակից կամ օրենքից բխող ժառանգությունն ընդունելու, պարտադիր ժառանգի, փաստացի գործողություններով ժառանգությունն ընդունած ժառանգի իրավունքները պաշտպանելու և ժառանգության հետ կապված այլ վեճերով:
Ընտանեկան և ժառանգական գործերով իրավաբանական ծառայություններ մատուցելիս մեր փաստաբանները փորձում են հաշտեցնել կողմերին բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր է, քանի որ որպես կանոն վեճի կողմեր են հանդիսանում ազգակցական կապերի մեջ գտվող անձինք: Օրինակ` երեխայի խնամքի վերաբերյալ երկարատև դատական վեճերը իրենց բացասական ազդեցությունն են թողնում անչափահասի հոգեկան առողջության վրա, ինչը չի բխում ոչ հայր, ոչ էլ մայր ծնողի շահերից: Մեր փաստաբանական գրասենյակը նման գործերով մշտապես վստահորդի և հակառակ կողմի հետ քննարկում է դատական գործընթացի հնարավոր բացասական ազդեցությունը անչափահաս երեխայի վրա և փորձում է կողմերին պահել կառուցողական դիրքերում: