+(374) 33 374 375

ՄԻԵԴ դիմումների կազմում

«ԷԼ ԷՍ ԷՅ»  փաստաբանական գրասենյակը իրավաբանական ծառայություններ է մատուցում անձանց խախտված իրավունքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ կազմելու և ներկայացնելու ոլորտում: Մեր գրասենյակի փաստաբանները հարուստ փորձառություն ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացնելու հարցում: Ի.գ.թ. փաստաբան Արսեն Սարդարյանը Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում դասախոսություններ է կարդում «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպերի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի վրա» թեմայով:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվում են բազմաթիվ հիմնարար իրավունքներ: Այդպիսի իրավունքների շարքից է` արդար դատաքննության իրավունքը, ազատության իրավունքը, մտքի, խղճի, կրոնի, հավաքների ազատության իրավունքերը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը, սեփականության իրավունքը, խոշտանգումների արգելքը, կյանքի իրավունքը, հարկադիր աշխատանքի, կրկին դատվելու արգելքը և այլն:

Եթե Ձեր հիմնարար իրավունքները խախտվել են, ապա մեր փաստաբանական գրասենյակի փորձառու փաստաբանները կարող են պաշտպանել դրանք ինչպես ներպետական ատյաններում և Սահմանադրական դատարանում, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում` համապատասխան դիմում-գանգատ ներկայացնելու ճանապարհով: Ընդ որում, գրասենյակի փորձառու իրավաբան-փաստաբանները ՄԻԵԴ դիմում-գանգատները կազմում են Բարձր դատարանի աշխատանքային լեզուներով, ինչը դիմում-գանգատը դարձնում է ՄԻԵԴ դատավորների համար ավելի մատչելի:

Եվրոպական դատարանի որոշումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության ներքին իրավական համակարգի զարգացման համար: Այդ մասին են վկայում նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումները, որոնք, մեկնաբանելով օրենքները, հաճախ հղում են կատարում Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին: