+(374) 33 374 375

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՈՒ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՅՑԸ

Ավելի քան երկու տարի տևած դատական քննությունից հետո ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր` Ալֆրեդ Վարդանյան) ԵԴ/3181/02/23 քաղաքացիական գործով մերժեց մեր վստահորդ Արամ Միքաելյանին զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարան ներկայացված հայցը:

Բարձր ենք գնահատում դատավորի` դատավարությունը վարելու արհեստավարժությունը, դատական ակտը հիմնավորելու և պատճառաբանելու ցուցաբերած մոտեցումը: Դատական համակարգի ու արդարադատության հանդեպ հարգանքն ու վերաբերմունքը ձևավորվում ու ամրանում է հենց նման դատավորների ու արդարադատության շնորհիվ:

Շնորհակալ ենք նաև մեր վստահորդ Արամ Միքաելյանին դատավարության ողջ ընթացքում ցուցաբերած զսպվածության ու համբերատարության, հակառակ կողմի հանդեպ ցուցաբերած մասնագիտական հարգանքի համար: Արամ Միքաելյանը դատարանում ևս հայտարարել էր, որ որևէ մեկին անձնական վիրավորանք հասցնելու կամ զրպարտելու նպատակ և ցանկություն չի ունեցել, հրաժարվել է անգամ իր կատարած դատական ծախսերը հատուցելու պահանջ ներկայացնելուց, կարևորելով բացառապես օրինականությունն ու արդարադատությունը: