Ընկերությունը որակյալ փաստաբանական և իրավաբանական ծառայություններ է մատուցում հարկային և մաքսային գործերով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ քաղաքներում: Մեր փաստաբանական գրասենյակը, բիզնես գործունեություն նախաձեռնող ընկերության պատվերով, նախապես իրավաբանական ուսումնասիրություն է կատարում նախապատրաստվող բիզնես գործունեության վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս կանխավ հաշվարկել, թե ինչ հարկային և մաքսային պարտավորություններ կարող են առաջանալ գործարարի կողմից նախապատրաստվող գործունեության արդյունքում:
Մենք գնահատական ենք տալիս նաև հարկային մարմնի կողմից արդեն իսկ հաշվարկված հարկային, մաքսային պարտավորությունների, կիրառված տույժերի և տուգանքների վերաբերյալ` գնահատելով դատարանում վիճարկելու դեպքում դրանց հաղթանակի հավանականությունը: Քանի որ մեր գրասենյակների փաստաբաններ Արսեն Սարդարյանը, Վահե Մնացականյանը, Էդգար Այվազյանը հարուստ փորձառություն ունեն ինչպես վարչական, այնպես էլ քրեական գործերով, ուստի գրասենյակը հարկային և մաքսային ոլորտում կարողանում է արդյունավետ ներկայացնել վստահորդների շահերը, անկախ այն հանգամանքից, վարչական, թե քրեական գործիքներ են կիրառվում իրավասու պետական մարմնի կողմից: Այս առումով պետք է նշել, որ, ցավոք, լինում են դեպքեր, երբ ակնհայտ վարչական գործը պետական իրավասու մարմինները արհեստականորեն քրեականացնում են, որպեսզի քրեաիրավական ներգործության մեթոդներով փորձեն ներազդել հարկային ենթադրյալ պարտավորություն ունեցող սուբյեկտի վրա: Պետական մարմինների կողմից նման գործելաձևն անընդունելի համարելով` մեր գրասենյակը իրավական պայքար է մղում նման երևույթների դեմ` համապատասխան բողոքներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում գործող վարչական և քրեական գործեր քննող դատարաններ: Հայաստանի Հանրապետության դատական համակարգն, այս առումով, խախտված իրավունքները վերականգնելու բավականին արդյունավետ միջոց է:
Մեր փաստաբանական գրասենյակը համագործակցում է հայտնի հաշվապահական ընկերությունների հետ: